
Եղիշե Չարենց
( Եղիշե Աբգարի Սողոմոնյան)
Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում, վախճանվել է նոյեմբերի 27-ին, բանտի հիվանդանոցում։ Գերեզմանի տեղը անհայտ է։ Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը ու նաև դրանից հետո։

Եղիշե Չարենցի տունը Կարսում
Ե․ Չարենցը Գ․ Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։
Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։
Ա․ Ջիդեջյանը նշել է, որ Չարենց անունն առաջացել է Ալ․ Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։
Իսկ բանաստեղծն տվել է այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։
ԱՆՎԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Չարենցի սիրելի այգին Կարսում
Չարենցը շատ է սիրել Կարսի այս այգին։ Նրանում եղել է լոգարան, որտեղ աղջիկների համար տեղն առանձին էր, տղաներինը՝ առանձին։ Մի օր աղջիկները այնքան բարձր են խոսել, որ ազդել է Չարենցի վրա։ ԵՎ նա իր բնավորության համաձայն ձևացնում է,
թե օձ է բռնել։ Աղջիկները
լեղապատառ փախչում են,
իսկ Չարենցը հանգիստ
վայելում է ջուրը։

1912թ. Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը:
Գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանի միջնորդությամբ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):
1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուցչությամբ զբաղվելու: Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Չարենցը շատ ընթերցասեր էր։ Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն: — Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապարհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե խելքից»:
Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը, և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և մտերմիկ զրույցի ժամանակ հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է.
— Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա
ուստա–սիլլասի է եղել: Ապտակս
ուժգին է եղել, դրա համար էլ
լավ բանաստեղծ ես դարձել:

Չարենցն իր հախուռն բնավորությամբ հաճախ էր սիրահարվում, թեև այդ սիրահարվածություններից քչերն էին լինում երկարատև։ Հուր, արև ու արթնություն երգող պոետը խենթաբար էլ ապրում էր սեփական կյանքը։
Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թե ստեղծագործական աշխարհում:
Թեև անմնացորդ սիրում էր կնոջը, սակայն իր բնավորության համաձայն խենթություններն անպակաս էին Չարենցի կյանքից։ Նա անում էր այն, ինչ համարում էր ճիշտ։ 1926 թվականի 25-ին Երևանի փողոցներից մեկում Մարիաննա Այվազյանին կրակոցով վնասվածք հասցնելն էր։
Չարենցը սիրահարված էր Մարիաննա Այվազյանին։ Երբ կնոջը տեսնում է տղամարդու հետ, կրակում է նրա վրա։ Չնայած վնասվածքը խորը չէր, սակայն նրան դատապարտում են երեք տարվա ազատազրկման։ Չարենցը դեռ բերդում էր, երբ մահացավ նրա սիրելի կինը՝ Արփենիկը։
Չարենցի անձնական գրադարանը գտնվում է թանգարանի հուշային մասում։ Ըստ Արփենիկ Չարենցի՝ 1930-ական թվականներին գրադարանում եղել է մոտ 6000 գիրք։ Չարենցի ձերբակալությունից
հետո գրքերի մեծ մասը
ոչնչացվել է։ Այժմ
գրադարանում կա
1452 գիրք։

Կոմիտասը մահացել է Թավրիզում։ Չարենցը երբ լսում է այդ բոթը, գնում է վերջին հրաժեշտը տալու։ Նա պաշտում էր Կոմիտասին։ Հենց որ նա մտել է դահլիճ, լեփ-լեցուն դահլիճի ամբոխը երկու մասի է բաժանվել և Չարենցին ճանապարհ տվել։ Չարենցը մոտեցել է դագաղին, մի քանի րոպե ծնկաչոք հարգել և ապա բարձրացել ու համբուրել է Կոմիտասի դեմքը։ Դա պատկերել է Ջոտտոն՝ իր
«Չարենցը և Կոմիտասը»
(1974) կտավում։

Չարենցը մեծ աղջկան՝ Արփենիկին նվիրել է մի գիրք՝ հետևյալ մակագրությամբ․
Իմ դուստր Արփենիկ, սիրիր հանճարը հայ
Որ դարեր շարունակ մաքառել
Եվ իբրև իր փառքը վերջին
Քո հորն է լույս աշխարհ բերել․․․

Եղիշե Չարենցի վերջին գիրքն է <<Գիրք Ճանապարհի>>-ն։ Այս գրքի պատճառով Չարենցին ձերբակալեցին։
1933 թվականի մայիսի 8-ին Եղիշե Չարենցը գրում է իր առաջին երկու ակրոստիքոսները, որ նվիրում է նորածին դստերը և բանաստեղծության առաջին տողերով հոդում նրա անուն-ազգանունը՝ «ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑ»: Անմիջապես հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, նա ստեղծում է իր մոտալուտ ողբերգությունը և ապագա անկասելի փառքը մարմնավորող «Պատգամ» բանաստեղծությունը: Այս մեզոստիքոսի երկրորդ
տառերով կարդում ենք․«Ո՜վ հայ ժողովուրդ,
քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

«Պատգամ» բանաստեղծությունը մի գաղտնագիր է , և այդ մասին բանաստեղծը հայտնել էր իր մտերիմ երկու մարդու՝ որպես գաղտնիք, բայց այդ երկուսից մեկը իրողությունը տեղ էր հասցրել: Եվ այն դարձրել էր հանրության սեփականությունը: Այն էլ ասենք, որ 1930-ականների բռնաճնշումների տարիներին նաև «Պատգամ» բանաստեղծությունը՝ իր գաղտնագրով Չարենցի դեմ հալածանքների պատճառ դարձավ, թե ինչու է նման համարձակ միտք արտահայտել:
Չարենցի տան դուռն է, որից 1937 թվականի հուլիսի 27-ին վերջին անգամ դուրս է եկել ու այլևս չի վերադարձել։ Նրան այստեղից են ձերբակալել ու տարել։

Ռեգինա Ղազարյան
Կին, ով եղել է Չարենցի ընտանիքի լավ բարեկամը։ Ռեգինա Ղազարյանը կարողացել է փրկել 1935-1937 թվականներին Եղիշե Չարենցի ստեղծած աշխատանքները, որոնց թվում՝ «Ռեքվիեմ Կոմիտասին», «Անանուն», «Աշնանային երգեր», «Նավզիկե» և շատ այլ գործեր


- Full access to our public library
- Save favorite books
- Interact with authors
2023

- < BEGINNING
- END >
-
DOWNLOAD
-
LIKE
-
COMMENT()
-
SHARE
-
SAVE
-
BUY THIS BOOK
(from $6.59+) -
BUY THIS BOOK
(from $6.59+) - DOWNLOAD
- LIKE
- COMMENT ()
- SHARE
- SAVE
- Report
-
BUY
-
LIKE
-
COMMENT()
-
SHARE
- Excessive Violence
- Harassment
- Offensive Pictures
- Spelling & Grammar Errors
- Unfinished
- Other Problem

COMMENTS
Click 'X' to report any negative comments. Thanks!