Հեղինակային խումբ՝ 7-րդ դասարան
Բագրատաշենի Մ․Մագուլյանի անվան
թիվ 1 մ/դ
Լճկաձորի հիմնական դպրոց




Նկարիչ՝ Օգանովա Արինա
Նախնական նկարագիրը.
|Միջառարկայական նախագիծը միավորում է հայ գրականության և կենսաբանական գիտելիքները: Նախագծի ընթացքում մենք հետազոտել ենք հինգ հայ հեղինակների՝ Ե. Չարենցի, Հ. Սահյանի, Ա. Բակունցի, Հ. Մաթևոսյանի, Վ. Սարոյանի ստեղծագործություն-ները՝ դրանք դիտարկելով կենսաբանական տեսանկյունից: Նախագծի նպատակն է ցույց տալ, որ բնությունը գրականության մեջ գեղարվեստական պատկեր է, և այն կենսաբանական հիմքը, որի վրա կառուցվում է մարդու ինքնությունը, բնազդները և գոյապայքարը։
Տիեզերական կապի խորհուրդը
Մարդը բնության շունչն ու հավերժական շարունակությունն է։
Մեր այս նախագիծը մի յուրօրինակ հոգևոր կամուրջ է, որտեղ հանդիպում են գրողի զգայուն գրիչն ու կենսաբանի խորաթափանց հայացքը։
Մենք փորձել ենք լսել բնության լռությունը և հասկանալ, թե ինչպես է հայ գրականությունը արտացոլվում բնության անշունչ առարկաների մեջ։ Սա երկխոսություն է, որտեղ բույսն ու կենդանին խոսում են մարդկային լեզվով, իսկ մարդը վերագտնում է իր կորսված արմատները։
․․․ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում․․․
Գրական հայացք․ Չարենցի համար Հայաստանը հոգևոր անկյուն է։ Այն «արևահամ բառ» է և «արնանման ծաղիկ»։ Նրա տողերում բնությունը ապրող ու շնչող էակ է, տիեզերական էներգիա , որը սնում է ազգային ոգին։
Չարենցը բնության միջոցով նկարագրում է հայկականությունը՝ վառ, տաք և կենսահաստատ։
Կենսաբանական զուգահեռ
«Արևահամությունը» պատահական բնորոշում չէ։ Դա ֆոտոսինթեզի հրաշքի գեղարվեստա-կան ընկալումն է։ Արևի լույսը, կլանվելով քլորոֆիլի կողմից, վերածվում է քիմիական էներգիայի՝ սինթեզելով ածխաջուր, որն էլ հենց տալիս է պտղի համը։ Իսկ բույսերի վառ գույնը՝ պիգմենտացիան, պաշտպանական մեխանիզմ է բարձրլեռնային ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Գրական հայացք․ Սահյանի աշխարհում բնությունը շնչում է։ Նրա մասրենին լուռ ու հպարտ է, այն աճում է այնտեղ, որտեղ ուրիշ ոչինչ չի կանաչում։
Մասրենին հայի տեսակի խորհրդանիշն է՝ քարի մեջ արմատ գցող, քամիներին դիմակայող, բայց միշտ նրբորեն ծաղկող։
Հեղինակ՝ Նարե Հարությունյան
Կենսաբանական զուգահեռ
Մասրենու փշերը կենսաբանական զրահ են՝ էվոլյուցիայի ընթացքում ձևավորված պաշտպանական հարմարանք խոտակերներից։ Նրա հզոր արմատային համակարգը կարողանում է քայքայել քարը և խոնավություն գտնել ամենախոր շերտերում։
Սա էկոլոգիական բացառիկ տոկունություն է, որը գրականության մեջ վերածվում է անպարտելի ոգու։
Ցոլակի լուռ ողբերգությունը
Գրական հայացք: Ցոլակի լուռ ողբերգությունը
Ցոլակը Սիմոնի համար ոչ միայն աշխատող ուժ , այլ նաև ընտանիքի լիարժեք անդամ էր, ազատության և հավատարմության մարմնացում։
Ձիու լուռ ցավը, նրա աչքերի տագնապը խոսում է մարդկային անարդարության և բնության անպաշտպանության մասին։
Ձիերը բարձր զարգացած նյարդային համակարգ ունեցող կաթնասուններ են։ Բակունցի նկարագրած «տագնապը» գիտականորեն բացատրվում է ադրենալինի կտրուկ արտազատմամբ, որը սրում է բոլոր զգայարանները։
Ձիու և տիրոջ միջև զգայական կապը ապացուցում է, որ բարձրակարգ կենդանիներն ունեն բարդ հոգեբանական աշխարհ և սոցիալական հիշողություն։
Կանաչ դաշտի անխախտ օրենքը
- Full access to our public library
- Save favorite books
- Interact with authors

- < BEGINNING
- END >
-
DOWNLOAD
-
LIKE
-
COMMENT()
-
SHARE
-
SAVE
-
BUY THIS BOOK
(from $6.19+) -
BUY THIS BOOK
(from $6.19+) - DOWNLOAD
- LIKE
- COMMENT ()
- SHARE
- SAVE
- Report
-
BUY
-
LIKE
-
COMMENT()
-
SHARE
- Excessive Violence
- Harassment
- Offensive Pictures
- Spelling & Grammar Errors
- Unfinished
- Other Problem

COMMENTS
Click 'X' to report any negative comments. Thanks!