

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը:


Ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ. հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել ռազմական գործին: 394 թ. դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:
Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթի կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ. Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու:
Հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողություններն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն, ամրացնել երկրի՝ 2 մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում:

Դարեր շարունակ հայոց այբուբենի մեջ գիտնականները փորձել են գտնել յուրօրինակ գաղտնագրեր, տիեզերական պատգամներ։ Երբեմն բռնազբոսիկ, երբեմն էլ ակնհայտ ենթադրություններ են արվել։ Առավել հաճախ հայոց այբուբենի կառուցվածքում փորձել են աստվածաշնչյան խորհրդանիշներ գտնել։Հայտնի փաստ է, որ հայոց այբուբենը եռանկյունաձև դասավորելիս գագաթներում հայտնվում են Ա, Ս, Ք տառերը, որոնք մեկնաբանվում են որպես Աստված, Սուրբ հոգի, Քրիստոս՝ խորհրդանշելով Սուրբ երրորդությունը։ Տառերի 36 թիվը ևս տարբեր զուգորդումներով աստվածաշնչյան սիմվոլիկա է ձեռք բերել։

Քառակուսի դասավորման դեպքում գագաթներում հայտնվում են Ա,Զ,Տ,Ք տառերը:

Շեղանկյունաձև դասավորման դեպքում գագաթնային տառերում հայտնվում են Հ,Ա,Յ,Ք տառերը:

- Full access to our public library
- Save favorite books
- Interact with authors

- < BEGINNING
- END >
-
DOWNLOAD
-
LIKE
-
COMMENT()
-
SHARE
-
SAVE
-
BUY THIS BOOK
(from $2.99+) -
BUY THIS BOOK
(from $2.99+) - DOWNLOAD
- LIKE
- COMMENT ()
- SHARE
- SAVE
- REMIX
- Report
-
BUY
-
LIKE
-
COMMENT()
-
SHARE
- Excessive Violence
- Harassment
- Offensive Pictures
- Spelling & Grammar Errors
- Unfinished
- Other Problem

COMMENTS
Click 'X' to report any negative comments. Thanks!